Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների շնորհիվ աշխարհը ճանաչում է Հայաստանը, հայկական արվեստը». մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը

Լուրեր

15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոնը բացվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգով։ Ծրագրում հնչեցին Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար, հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից, հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ ազգային սեր ու հպարտություն է Խաչատրյանի հոբելյանական տարում նրա անունը կրող փառատոնի ընթացքում կատարել հայ մեծ կոմպոզիտորի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ «Արամ Խաչատրյանն ամենահեղինակավոր հայ կամպոզիտորներից է, ում ճանաչում է ամբողջ աշխարհը։ Նրա ստեղծագործությունների շնորհիվ աշխարհը ճանաչում է նաև Հայաստանը, հայկական արվեստը։ Իհարկե, մենք միշտ պետք է գնահատենք այդպիսի հանճարների, մեծ հայերի վաստակն ու տոնենք նրանց ծննդյան տարեդարձերը»,- ասում է Նարեկ Հախնազարյանը։

Արամ Խաչատրյանը նաև թավջութակահար էր, Նարեկ Հախնազարյանը նկատում է, որ թավջութակի համար գրված նրա ստեղծագործություններում զգացվում է հեղինակի շփումը լեգենդար թավջութակահարների հետ։ Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի համար, նվիրված է Ռոստրոպովիչին, որն էր առաջին անգամ կատարել է այդ ստեղծագործությունը։ Թավջութակահարը նշում է, որ խաչատրյանական այս ստեղծագործությունում ինքը զգում է նաև Ռոստրոպովիչի շունչը։ Նարեկ Հախնազարյանը նշում է, որ ինքը հաճախ է կատարում Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան արտասահմանյան բեմերում՝ ավելացնելով, որ այն միշտ ջերմ է ընդունվում ունկնդրի կողմից։

Նարեկ Հախնազարյանը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եվ ըստ նրա՝ տարիների այդ գործակցությունն ավելի սերտացնում է մենակատարին ու նվագախմբին. միմյանց շատ հեշտությամբ են հասկանում, փոխլրացնում, և ամեն անգամ ավելի ու ավելի հաճելի ու կոմֆորտ է դառնում ստեղծագործելը։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Մինչև դեկտեմբերի 16-ը փառատոնի շրջանակներում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և հայտնի մենակատարների կատարմամբ։