Ադրբեջանն ուզում է գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, դա լարվածության հիմք է. ԱՄՆ կոնգրեսական

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Փաստ է, որ պետքարտուղարությունը նշել է, թե իրենց հայրենիքը լքած մարդկանց պետք է հնարավորություն տրվի վերադառնալ, չեմ կարծում, թե լուծում կամ հավաստիացում է այն հայերի համար, որոնք հարկադրված լքել են հարազատ տները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան:

«Կարծում եմ՝ ապագա քննարկումներում այս հարցը պետք է հստակ կերպով ներկայացված լինի և չեմ կարծում, թե թույլտվություն է հարկավոր այդ մարդկանց համար: Նրանք պետք է կարողանան վերադառնալ իրենց տները երբ ցանկանան»,-ասել է նա:

Հարցին, թե ով պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, որոնք կցանկնան վերադառնալ ԼՂ, Կոստան պատասխանել է. «Դա պետք է ամրագրվի խաղաղության համաձայնագրում և հենց այդ պատճառով է այդքան կարևոր համաձայնագիրը: ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ դա ապագա բանակցությունների հիմնական կետերից մեկն է լինելու, որին համաձայնել է նաև Ադրբեջանը»:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հիմք կա. «Ադրբեջանի չցանկանալը վերադառնալ բնակցության սեղանի շուրջ ինքնին վկայում է այդ մասին: Երկրորդ, նրանց ցանկությունը՝ գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, ևս խոսում է այդ մասին:

2400 ռուս զինվորները, որոնք իբր խաղաղապահներ էին, պարզվեց՝ ոչինչ չեն արել, երբ մարդկանց ստիպում էին տարհանվել: Մինչ այդ էլ ԼՂ շրջափակման ժամանակ նրանք թույլ չէին տալիս միջանցքով սննդամթերք և բժշկական պարագաներ տեղափոխել ԼՂ: ԱՄՆ-ն պետք է ապահովի, որ լինի արդարություն և համաձայնություն, որը կպահպանեն բոլոր կողմերը»: