Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ Արարատ Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։ «Տիկին նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդին այս արտահերթ նիստը գումարելու …

