Ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանության ուժեր ունենալ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ Փոթիով ՀՀ ուղարկված ֆրանսիական «Բաստիոն»-ների մասին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, ինչպես նաև մամուլում տարածվող տեղեկություններին, որ վրացական տարածքով Հայաստան ֆրանսիական զրահամեքենաներ են ուղարկվել։

«Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտագործել մեր երկրի տարանցիկ գործառույթը՝ միաժամանակ կարողանալով օգտագործել մեր երկիրը տարանցման տեսանկյունից։ Ցանկանում եմ ընդգծել, որ հավասար պայմաններով։ Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանության ուժեր, իսկ երբ խոսքը գնում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակների մասին, ցանկացած երկիր իրավունք ունի դրանք ձեռք բերել։ Վրաստանը դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ պետք է տալ հնարավորություն օգտագործելու տարանցիկ գործառույթը, որն ունի մեր երկիրը, ընդ որում՝ հավասար պայմաններով։ Ըստ այդմ՝ սա մեր պատասխանն է այդ հարցին և անհարկի ակնարկները տեղին չեն»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Դարչիաշվիլին նաև նշել է, որ Թբիլիսին հստակ դիրքորոշում ունի «3+3 ձևաչափի նկատմամբ, չի մասնակցում դրան և չի մասնակցելու նաև ապագայում»։ Նա ասել է, որ Վրաստանը երկկողմ ձևաչափով շատ լավ, բարեկամական հարաբերություններ և համագործակցություն ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Հավելենք, որ Վրաստանի Փոթիի նավահանգիստը շահագործող APM Terminals ընկերությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հաստատել էր ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների տարանցումը Հայաստան։

«Կոնկրետ տվյալ դեպքում բեռը ժամանել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, և ուղարկվել է Հայաստան՝ երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն»,- ասել էր Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։

Ավելի վաղ էլ ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները տեղեկություններ և լուսանկարներ էին հրապարակել՝ պնդումով, թե վրացական Փոթի է ժամանել Ֆրանսիայից «Բաստիոն» զրահատեխնիկայի խմբաքանակը, որը նախատեսված է Հայաստանի համար, որին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություն էր տարածել։

Էմմա Չոբանյան