Հայաստանը պաշտոնապես դարձավ Միջազգային Քրեական դատարանին միացած 124-րդ երկիրը

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրային բաժնում տեղի ունեցած արարողության ժամանակ ի պահ է հանձնվել Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում  ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերացման փաստաթուղթը ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրի բաժնի տնօրենին՝ որպես Հռոմի կանոնադրության պահապան ի պահ հանձնելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

«Վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելով, որը նշում է Հռոմի ստատուտին միանալու գործընթացի վերջին քայլը, Հայաստանը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ  նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին  60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը  վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:

Էմմա Չոբանյան