Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power Company (ТЕРСО ) ընկերությունն ավարտել է ԱԷԿ-ից մաքրված ջուրը ծով բաց թողնելու երրորդ փուլը, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Ավելի վաղ Kyodo գործակալությունը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին ТЕРСО-ն սկսել է ցածր ռադիոակտիվ ջրի երրորդ խմբաքանակի բացթողումը, որը մաքրվել է ALPS համակարգի միջոցով։ Ընկերության տվյալների համաձայն՝ բաց թողնվող …

