Պաշտոնական Բաքուն բողոքում է միջազգային հանրության աջակցության բացակայությունից ու Հայաստանից

Լուրեր

07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների խոսնակներ Անար Էյվազովն ու Այխան Հաջիզադեն այսօր ճեպազրույց են հրավիրել Բաքվում հավատարմագրված դիվանագետների և ռազմական կցորդների համար։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ արցախցիների ԼՂ վերադարձ ապահովելու անհրաժեշտության մասին որոշման ֆոնին գերատեսչությունների խոսնակները կրկին փորձել են ուժի կիրառումը ներկայացնել որպես նորմալ գործողություն։

«Ադրբեջանը միջազգային գործընկերներից պատասխաններ չի ստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր առջև ծառացած խնդիրների վերաբերյալ»,- հայտարարել է Հաջիզադեն՝ հավելելով, թե «ավելի քան 30 տարի Հայաստանը ոչ միայն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, այլև զինտեխնիկա ու ականներ է տեղակայել, ինչն այսօր էլ հանգեցնում է մարդկանց մահվան»։

Անար Էյվազովն իր հերթին հայտարարել է, թե «Ադրբեջանը շարունակում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանին զենքի մատակարարումների վրա»։

Հավելենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արդեն երկու անգամ մերժել է ականների և զենքի տեղափոխման հետ կապված միջոց կիրառելու մասին Հայաստանի դեմ Բաքվի անհիմն բողոքները։ Ադրբեջանը դատարանին այդպես էլ չի կարողացել իր բողոքների հետ կապված ապացույցներ ներկայացնել։

Էմմա Չոբանյան