Արցախում ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված Արման Մնացականյանի և Արամ Իսրայելյանի մարմիններն ամփոփվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 18-ամյա Արման Մնացականյանը Արցախի Ներքին Հոռաթաղի գյուղապետ Արթուր Մնացականյանի որդին էր, ընդամենը վեց ամսվա զինծառայող։ Հարազատները պատմեցին, որ ագրեսիայից առաջ հայրն իջել էր դիրքերից, որդին՝ բարձրացել։ 24-ամյա Արամ Իսրայելյանն էլ Մարտակերտից էր, ամուսնացած, վեց ամսական աղջիկ երեխա ուներ։ …

