Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներից Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ Նրանք շարունակում են ստացիոնար բուժումը մայրաքաղաքի տարբեր բժշկական կազմակերպություններում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ունեցող պացիենտներից 7-ի կյանքը չի հաջողվել փրկել: Նրանցից 6-ը պայթյունի հետևանքով տուժածներն էին:

