Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների մասին գործադիրի նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ նոր չափորոշիչներին համապատասխան դասագրքեր կներդրվե՞ն, թե մի քիչ կուշանանք էլի «Դասագրքերը նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչն էին: Մենք, պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև ամբողջությամբ փոխել ենք դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները: Արդյունքները, որ կան, …

