Իլոն Մասկն Իսրայելում է․ նա հանդիպել է Բենիամին Նեթանյահուին

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, որը քննադատության է ենթարկվում իրեն պատկանող X սոցիալական հարթակում հակասեմականության տարածման մեղադրանքների պատճառով, այսօր այցելել է Իսրայել։ Նա շրջել է կիբուցում, որն անցյալ ամիս հարձակման էր ենթարկվել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, գրում է AP-ին, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Ամերիկացի միլիարդատերն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շրջել են կիբուցում, ուր ներխուժել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները հոկտեմբերի 7-ին: Մասկն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ իր հեռախոսով լուսանկարել կամ տեսանկարահանել է ավերածությունները: Նա պետք է հանդիպի նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին և պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցին, որն այժմ պատերազմի հատուկ կաբինետի մաս է կազմում:

Իսրայելի կառավարության խոսնակ Էյլոն Լևին հրաժարվել է ասել՝ Մասկին հրավիրե՞լ են, թե՞ նա ինքնուրույն է ժամանել։ X-ը չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին:

Մասկը մեղադրվում է սոցցանցի իր հարթակում հակասեմական հաղորդագրությունները հանդուրժելու մեջ։ X-ի բովանդակությունը մեծ ուշադրության է արժանացել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո:

Մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Disney-ը և IBM-ը, որոշել են դադարեցնել գովազդը հարթակում այն ​​բանից հետո, երբ Media Matters-ի կողմից հրապարակված զեկույցում ասվում էր, որ գովազդները հայտնվում են նացիստամետ բովանդակության կողքին, իսկ Մասկն աջակցում  է հակասեմական դավադրության տեսություններին։

Այս ամիս Մասկը պատասխանել էր X-ի մի օգտատիրոջ, որը հրեաներին մեղադրել էր սպիտակամորթներին ատելու և հակասեմականության հանդեպ անտարբեր լինելու մեջ՝ ասելով. «Դուք ճշմարտությունն եք ասում»:

Էմմա Չոբանյան