Մոսկվայի «Կրեմլ» բարձրագույն համազորային հրամանատարության ուսումնարանի շրջանավարտների կազմակերպությունը հայտնել է, որ Ուկրաինայում սպանվել է գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկին, գրում է Meduza-ն։ Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ նա մահացել է նոյեմբերի 28-ին։ Մահվան պատճառը չի նշվում։ «ВЧК-ОГПУ» տելեգրամ-ալիքի անանուն աղբյուրի տվյալներով էլ՝ գեներալը մահացել է թիկունքում ականի վրա պայթելու հետևանքով։ Հաղորդվում է, որ Զավադսկին եղել է …

