Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է արդեն 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։ «Այցը հնարավորություն էր՝ տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար մարդու իրավունքների և մարդասիրական լուրջ հետևանքներով»,- գրել է դեսպանը։