Ղրիմը սպասում է վերադարձին, սակայն Դոնբասի պարագայում դժվար կլինի․ Զելենսկին՝ ուկրանական տարածքների ապաօկուպացիայի մասին

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի հետ գրավումն ավելի հեշտ կլինի, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ չեն եղել, բայց «Դոնբասի ապաօկուպացիան ավելի դժվար կլինի՝ 10 տարվա ռուսական իշխանության, այդ տարածքի ռազմականացման և անջատողականության պատճառով»։ Այս մասին նա ասել է Նիկոլաևում ուսանողների հետ հանդիպմանը, փոխանցում է Украинская правда-ն։

«Կարող է պատահել, որ մենք տարածքները վերադարձնենք ավելի շուտ, քան մարդկանց։ Կարող է այդպես լինել։ Եթե, օրինակ, վերցնենք Դոնբասը, մարդիկ այնտեղ ապրում են 10 տարի, ապրում են այլ տարածքում, և սա երկար գործընթաց է։ Կարող է տարբեր լինել: Կարծում եմ՝ Դոնբասի հետ ավելի դժվար է։ Ինձ գործընկերները մի անգամ ասացին՝ ձեզ համար գրեթե անհնար կլինի վերադարձնել Ղրիմը և շատ դժվար՝ Դոնբասը։ Իմ կարծիքով՝ եթե մենք խոսում ենք մարդկանց մասին, ապա տարածքները վերադառնում են մարդկանց հետ։ Եթե մարդիկ դա չուզեն, շատ դժվար կլինի»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ հիմա, երբ ՌԴ-ն կռվում է իրենց դեմ, «ամենակոշտ անջատողականները կանգնած են․ ռուսները փախչում են, իսկ նրանք կանգնած են»։

«Դա ևս ինչ-որ բանի մասին խոսում է։ Ղրիմում ռազմական գործողություններ չեն եղել, ուստի կարծում եմ, որ Ղրիմը շատ է սպասում վերադարձին։ Դոնբասը նույնպես սպասում է, բայց դա շատ դժվար է լինելու, քանի որ այդ տարածքի մեծ մասը օկուպացված և առավելագույնս ռազմականացված է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Էմմա Չոբանյան