Վիրտուալ տարածքում սկսված վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Նոյեմբերի 28-ին «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.30-ին ոմն Մհեր եղբոր և ընկերների հետ գնացել են 19-ամյա երիտասարդի աշխատավայրի՝ Կոմիտասի պողոտայի սուպերմարկետի ավտոկայանատեղի և երիտասարդին կանչել պարզաբանման․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 19-ամյա երիտասարդի հետ վիճաբանությունը նախապատմություն է ունեցել վիրտուալ տարածքում, այնուհետև 14-ից 17 տարեկան վեց պատանիներ գնացել են նրա աշխատավայրի ավտոկայանատեղի:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 15-ամյա պատանին կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 19-ամյա երիտասարդի ազդրին:
Նույն օրը, ուշ երեկոյան, պատանիները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: