Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել հայկական զինվորական բաճկոնը. ՄԻՊ-ն անդրադարձել է միջադեպին
Հասարակություն
30.11.2023 | 20:17Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձը արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: ՄԻՊ-ն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը:
Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։
Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասխան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ: