Վրաստանի ընդդիմությունը քննադատել է երկրի ԱԳ նախարարին՝ ԵԱՀԿ գագաթնաժողովը չբոյկոտելու համար

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

Վրացական ընդդիմությունը բողոքում է այն փաստի դեմ, որ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին մասնակցում է Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյեում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովին, որին հրավիրված է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ընդդիմադիրները կարծում են, որ Թբիլիսին պետք է հետևեր «քաղաքակիրթ» երկրների օրինակին և բոյկոտեր հանդիպումը, գրում է VOA-ն։

«Մինչ քաղաքակիրթ պետությունները, ովքեր գիտեն, թե ինչ է ռուսական օկուպացիան, հստակ դիրքորոշում ունեն, Վրաստանի արտգործնախարար Դարչիաշվիլին մտադիր չէ բոյկոտ հայտարարել։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ այս կառավարությունը ծառայում է Ռուսաստանին և շարունակում է ոչնչացնել Վրաստանի արտաքին քաղաքականությունն ու միջազգային հեղինակությունը»,- հայտարարել է ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը։

Ի պատասխան ընդդիմության քննադատության՝ իշխող «Վրացական երազանք»-ը նշել է, որ ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Հաշվի առնելով, որ մենք պետք է օգտագործենք ցանկացած ձևաչափ՝ պաշտպանելու մեր ազգային շահերը, երբ Բլինքենն ու Բորելը մասնակցում են գագաթնաժողովին, Վրաստանի ԱԳՆ ղեկավարի բոյկոտն առնվազն անհասկանալի կլինի»,- ասել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ինչ վերաբերում է բալթյան երկրների կողմից ԵԱՀԿ նախարարական նիստը բոյկոտելուն, «Վրացական երազանքը» նրանց մեղադրել է «երկակի ստանդարտների» մեջ և նշել, որ, ըստ պաշտոնական վիճակագրության, Լատվիան և Լիտվան 2023 թվականին դարձել են Ռուսաստան գինիների ամենամեծ մատակարարները։