Անմեղ «պետական դավաճանները». ԱԱԾ աղմկահարույց տեսանյութերի հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
Բոլորը

Նախորդ տարվա մարտի 3-ին առավոտյան ժամը 7-ին 32-ամյա Տարոն Կարապետյանի տուն ներխուժեցին Ազգային անվտանգության ծառայության 6 աշխատակիցներ և առանց բացատրության հրահանգեցին հետևել իրենց։ Միայն ԱԱԾ-ում Տարոնն իմացավ պատճառը․ 17 տարվա զինվորականին կասկածում էին պետական դավաճանության մեջ։

ԱԱԾ-ն 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին մի քանի աղմկահարույց տեսանյութ և հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով՝ բացահայտվել և չեզոքացվել է ՀՀ-ում և Արցախում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, ինչպես նաև կանխվել է պետական դավաճանության մի քանի դեպք։

Տարոն Կարապետյանը դժկամությամբ է հիշում անցած տարվա այդ ծանր օրերը։ Factor TV-ի հետ զրույցում սպան շեշտում է՝ իսկապես նամակագրական կապ ունեցել է սոցիալական ցանցում աղջկա նկարով մի օգտատիրոջ հետ, բայց բացառապես անձնական բնույթի։

Սպայի զինվորական առօրյան խաթարվում է․ Կարապետյանը կալանավորվում է։ ԱԱԾ քննչական խումբը սկսում է ուսումնասիրել ոչ միայն նրա, այլև նրա ընտանիքի անդամների հեռախոսներն ու նամակագրությունը։

Այս ամբողջ քննչական գործողությունները տևել են գրեթե 4 ամիս․ հուլիսին Կարապետյանի մասով նախաքննությունն ավարտվել է, բայց գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ սպան՝ արդարացվել։ Այդ ամբողջ ընթացքում Տարոնը եղել է կալանքի տակ, թեև ասում է՝ այդ ընթացքում պարբերաբար բարձրաձայնել է, որ անմեղ է։ Միակ սփոփանքն այն է, որ հարազատները ևս չեն կասկածել իրեն։

Թեև հրամանատարական կազմը, ըստ Տարոնի, նույնպես վստահ է եղել իր անմեղությանը վրա, սակայն, օրենքի համաձայն, ստիպված է եղել չեղարկել նախապես պատրաստած կոչումի բարձրացման հրամանը։

Գրեթե 4 ամիս անազատության մեջ, բարի համբավը ստվերող մեղադրանք, կարիերայի վրա սև բիծ և հոգեբանական մեծ տառապանք․ այս ամենի դիմաց Հայաստանի Հանրապետությունը սպային որևէ փոխհատուցում չի տրամադրել։ Տարոն Կարապետյանը, ցավոք, միակը չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքում հաճախ կարելի էր լսել «դավաճան» և «պետական դավաճան» արտահայտությունները, որոնք հասցեագրվում էին նաև նախկին նախագահներին։ Այս որակումներն ավելի հաճախակի դարձան 44-օրյա պատերազմից հետո։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը պետական դավաճանության գործերից երեքով պաշտպանություն է ստանձնել, կարծում է՝ փորձ է արվել ստեղծել ֆոն, որ Զինված ուժերում դավաճանության դեպքերը շատ են։ Այնինչ եղել են դեպքեր, երբ քաղաքացիներն են Փաշինյանին պետական դավաճան կոչել, անգամ՝ հրապարակային։ Վարչապետն էլ երկրի թիվ մեկ ամբիոնից ժպիտով արձագանքում է՝ չի վախենում այդ վանկարկումներից։

Նիկոլ Փաշինյանն ի վերջո հարցաքննվեց պետական դավաճանության գործերից մեկով, սակայն վկայի կարգավիճակով։ Թե ինչ ճակատագիր կունենա գործը, դեռևս անորոշ է, այնինչ փաստաբան Կոչուբաևը, ուսումնասիրելով պետական դավաճանություն կատարելու մեջ մեղսագրվող անձանց առաջադրված մեղադրանքները, նկատում է՝ գործերի մեծ մասին իրավական և ապացուցողական գնահատականներ չեն կարող տրվել։

Նախորդ տարվա մարտին էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է հերթական գործակալական ցանց, որի կազմում ավելի քան երկու տասնյակ սպաներ են ներառված եղել։ Այս գործով այսօրվա դրությամբ արդարացվել է նրանցից 10-ը։ Նրանք տևական ժամանակ եղել են անազատության մեջ։

«Արդարացի՞ է նման խարան դնել անձի վրա և հետո հրապարակային ներողություն չխնդրել»,- հարց է բարձրաձայնում Կոչուբաևը։

Քննչական մարմինների թերի աշխատա՞նք, թե՞ «վերևներից» հրաման․ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ենթադրյալ տարբերակներին ևս մեկն է ավելացնում՝ գուցե բարոյալքությա՞ն համար է իրականացվում այս ամենը։

Իրավապաշտպանը նկատում է՝ բոլոր ժամանակներում էլ եղել են նման ծանր մեղադրանքների առաջադրման մասին հաղորդագրություններ քննչական մարմինների կողմից, գործերի մի մասը, սակայն, կարճ ժամանակ անց կարճվել է։

32-ամյա Տարոն Կարապետյանն ասում է՝ ոչ թե անկում, այլ մեծ ցավ է ապրել։ Ավելի շատ դառնացած է ոչ այնքան անազատության մեջ գտնվելու հանգամանքից, որքան առաջադրված մեղադրանքի բնույթից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան