ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միջազգային կիբեռտարածության անվտանգության գծով քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Լիսիլ Ֆրանցի հետ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ: Կողմերը մատնաշնելով ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հակազդելու անհրաժեշտությունը նաև քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները: