Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարը, վիրավորվել է 42 հազար մարդ։ Այս մասին հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 15,899-ի»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։ Հեռուստաընկերությունը հայտնում է, որ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիներ են …

