Գազայում մարդկային կորուստների թիվը գերազանցել է 15,800-ը

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարը, վիրավորվել է 42 հազար մարդ։ Այս մասին հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 15,899-ի»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիներ են սպանվել իսրայելական ավիահարվածների հետևանքով, քանի որ իսրայելական բանակը հրամայել էր տարհանել անկլավի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խան Յունիսի ավելի շատ տարածքներ:

Գազայում կառավարական ԶԼՄ-ների գրասենյակի գլխավոր տնօրենը Al Jazeera-ին ասել է, որ կիրակի ավելի քան 700 պաղեստինցի է սպանվել այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է ռմբակոծությունները՝ ուրբաթ ավարտված 7-օրյա զինադադարից հետո: