Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինա զրահատեխնիկայի մատակարարման վրա

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն օգտագործել է վետոյի իր իրավունքը՝ արգելափակելու երկրի խորհրդարանի կողմից հաստատված զրահատեխնիկայի մատակարարումն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի բուլղարական ծառայությունը՝ հղում անելով Ռադևի մամուլի ծառայությանը, գրում է Meduza-ն։

Խոսքը Ուկրաինային 100 զրահափոխադրիչների մատակարարման մասին է։ Համապատասխան համաձայնագիրն օգոստոսին կնքել էին Բուլղարիայի ՆԳՆ-ն և Ուկրաինայի ՊՆ-ն, իսկ նոյեմբերի վերջին այն վավերացվել էր խորհրդարանի կողմից։

Կիևի համար նախատեսված զրահափոխադրիչներն արտադրվել են մոտ 40 տարի առաջ, Բուլղարիայի ՆԳՆ-ն այդ տեխնիկան անվանել է հնացած։ Այնուամենայնիվ, Ռումեն Ռադևը պնդում է, որ այդ զրահամեքենաները կարող են օգտագործվել երկրի ներսում, օրինակ՝ սահմանների պաշտպանության կամ բնական աղետների դեմ պայքարելու համար։

«Ես ղեկավարվում եմ համոզմունքով, որ անվտանգությունը, առողջությունը և Բուլղարիայի քաղաքացիների կյանքը պետք է լինեն գլխավոր առաջնահերթությունը»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։

Խորհրդարանը հնարավորություն ունի վերացնել նախագահի վետոն, սակայն առայժմ հայտնի չէ՝ դա արվելու՞ է, թե՞ ոչ։

Էմմա Չոբանյան