Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ամփոփելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, այն անվանել է ազնիվ ու սուբստանտիվ։ «Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։ Մեր հանդիպումն անցկացվում է գետնի վրա լարվածության պայմաններում։ Մենք քննարկել ենք օրակարգի բոլոր հարցերը ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ։ …