ՄԻԵԴ-ը ՍԴ նախկին 3 դատավորների և ՍԴ նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Մարդու իրավունքնեի եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, համաձայն որի՝ անընդունելի է համարել Ալվինա Գյուլումյանի, ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ՝ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումները։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ դադարեցվել էին նաև այն դատավորների լիազորությունները, որոնք 12 տարի արդեն պաշտոնավարել էին, բացի այդ՝ դադարեցվել էին նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ, և նա շարունակել էր պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր։

Այս փոփոխությունները հիմնավորվում էին նրանով, որ «Սահմանադրական դատարանի՝ 2020-ին գործող կազմի պայմաններում առկա էին էական տարբերություններ Սահմանադրության 2015 թվականի տարբերակի 7-րդ գլխով սահմանված դրույթների համաձայն նշանակված դատավորների պաշտոնավարման ժամկետի և մինչ այդ նշանակված դատավորների պաշտոնավարման ժամկետի միջև։ Մասնավորապես՝ եթե նորանշանակ դատավորները պաշտոնավարելու են 12 տարի, ապա նախկինում՝ Սահմանադրության 1995 թվականի տարբերակի դրույթների համաձայն նշանակված անդամները պաշտոնավարելու  էին  մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ Սահմանադրության 2005 թվականի տարբերակի դրույթների համաձայն նշանակված անդամները՝ մինչև 65 տարեկանը լրանալը, ուստի այդ փոփոխություններով, ըստ այն նախաձեռնողների, ապահովվում էր  Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ձևավորված կազմի սահմանադրականությունը և վերացվում էր Սահմանադրական դատարանի կազմի նկատմամբ ինչպես հանրության, այնպես էլ իշխանության այլ ճյուղերի վստահության բացակայությունը։

Նշենք, որ խնդիրն առաջին անգամ արձանագրել ու դրա մասին բարձրաձայնել էր այժմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը իրավիճակը որակել էր «սահմանադրական ճգնաժամ»։

Դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, որոնց վրա տարածվել էին փոփոխությունները, դիմել էին ՄԻԵԴ՝ վիճարկելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ (խտրականության արգելք), 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) և Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին (սեփականության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները։ Ի թիվս այլնի՝ դիմումատուները նշել էին, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։

Դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է և տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների որևէ խախտում:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից այս որոշման վերաբերյալ տարածվել է հաղորդագրություն, համաձայն որի՝  

Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով:

«Մասնավորապես, արդար դատաքննության իրավունքի մասով Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուների պաշտոնավարումը դադարեցվել է սահմանադրական բարեփոխման արդյունքում, ինչի առումով եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետություններն ազատ են դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, որը, սակայն, չպետք է հանգեցնի դատական իշխանության անկախության խարխլմանը: Սույն գործով, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուները չեն բերել համոզիչ փաստարկ առ այն, որ իրականացված սահմանադրական փոփոխությունները թիրախավորել են հենց իրենց: Եվրոպական դատարանը նաև նշել է, որ եթե 2020 թվականի փոփոխությունները չկատարվեին, 2015 թվականի սահամանդրական բարեփոխումների լիարժեք իմպլեմենտացիան չափազանց կձգձգվեր:
Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ դիմումատուները եղել են Սահմանադրական դատարանի դատավորներ, որոնց պաշտոնավարումը դադարեցվել է Սահմանադրության փոփոխության արդյունքում, ինչը ուղղված չի եղել հատուկ նրանց դեմ՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահամանփակումը եղել է իրավաչափ:

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի մասով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հիմնավորված չէ այն, որ դիմումատուների անձնական կյանքը կամ մասնագիտական հարաբերությունները կրել են որևէ էական բացասական հետևանք: Ավելին, չորրորդ դիմումատուն (Հ. Թովմասյանը) շարունակել է պաշտոնավարել, իսկ մյուս դիմումատուներին տրամադրվել է լիարժեք կենսաթոշակ՝ անկախ նրանց տարիքից: Ուստի, դիմումատուների պահանջներն այս առումով չեն հասել այն նվազագույն շեմին, որը թույլ կտար նրանց պաշտպանվել 8-րդ հոդվածի կողմից: Հետևաբար, այս մասով ևս գանգատը ճանաչվել է անընդունելի՝ ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով: Նույն տրամաբանությամբ անընդունելի են ճանաչվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված 14-րդ և 18-րդ հոդվածի լույսի ներքո ներկայացված պահանջները:

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այդ մասով ևս գանգատն անընդունելի է այն հիմքով, որ ապագա եկամուտը չի կարող հանդիսանալ «սեփականություն» քանի դեռ դիմումատուն այն արդեն իսկ չի վաստակել:

Եվրոպական դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Արաք Մամուլյան