ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Գազայում հումանիտար աղետի վտանգի մասին․ Իսրայելը պահանջել է նրա հրաժարականը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկնել է Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի մասին իր կոչը։ Նա վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը, որը թույլ է տալիս Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել «ցանկացած հարցի վրա, որը կարող է սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը»:

«Գազայում մարդասիրական համակարգի փլուզման լուրջ վտանգի առաջ կանգնելով՝ ես կոչ եմ անում Խորհրդին օգնել կանխել հումանիտար աղետը և հումանիտար հրադադարի կոչ անել»,- գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում:

Նա հավելել է, որ 2017 թվականին գլխավոր քարտուղար դառնալուց հետո ինքը նման հայտարարությամբ առաջին անգամ է հանդես եկել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Գուտերեշն ընդգծել է, որ իրավիճակը Գազայում արագորեն վատթարանում է, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը զայրույթով է արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Գազայում մարդասիրական հրադադար հաստատելու կոչին և կրկնել նրա հրաժարականի կոչը:

«Այսօր գլխավոր քարտուղարը բարոյական անկման նոր մակարդակի է հասել»,- հայտարարել է Էրդանը:

Նա հավելել է, որ հրադադարի կոչն «իրականում ՀԱՄԱՍ-ին ուղղված կոչ է՝ շարունակելու իր ահաբեկչական իշխանությունը Գազայում»։