Բաքուն ԼՂ-ում ռազմական հանցագործություններ է կատարել․ USCIRF-ի զեկույցը Ադրբեջանի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ներկայացրել է 2023 թվականին Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին զեկույցը։ Դրանում խոսվում է Ադրբեջանում կրոնական ազատության նկատմամբ հարգանքի բացակայության և մարդու իրավունքների խախտումների մասին, ներառված են նաև ԼՂ-ի հայերի դեմ Բաքվի հանցագործությունները։

«Ադրբեջանը Հայաստանի հետ իր հակամարտության համատեքստում շարունակել է ռազմական հանցագործություններ և այլ չարաշահումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: 2022 թվականի դեկտեմբերից սկսած՝ տարածաշրջանում ապրող էթնիկ հայերը բախվել են սննդի, վառելիքի և դեղորայքի խիստ պակասի՝ Լաչինի միջանցքի մասնակի շրջափակման պատճառով, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող առանցքային տրանսպորտային երթուղին է, և որը 2023 թվականի հունիսին Ադրբեջանի կառավարությունն ամբողջական շրջափակեց»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ հումանիտար ճգնաժամը ստիպել էր բազմաթիվ կազմակերպությունների և այլ ձայների՝ զգուշացնել, որ այս պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի էթնիկ զտումների։ Սեպտեմբերին էլ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել տարածաշրջանը բռնի հետ գրավելու համար, ինչը հանգեցրել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի:

Զեկույցում անդրադարձ կա նաև ԼՂ-ի կրոնական վայրերին։ Նշվում է,որ բազմաթիվ կազմակերպություններ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և հարևան այլ տարածքներում կրոնական վայրերի պահպանության խնդրով, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին վճռել է, որ Ադրբեջանը պետք է կանխի հայերի դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա, ներառյալ՝ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմաններն և արտեֆակտները։ USCIRF-ն ուղղակիորեն պետական ​​պաշտոնյաների մոտ բարձրացրել է կրոնական ազատության հետևանքների՝ կրոնական վայրերը չպաշտպանելու հետևանքների հարցը»,- ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ 2023 թվականի մայիսին SCWRA-ի նախագահ Մուբարիզ Գուրբանլին բացահայտորեն կոչ է արել դուրս բերել հայ քահանաներին Դադիվանք վանքից, նա կեղծ պնդում էր, որ նրանք կապ չունեն այդ վայրի հետ:

«Մինչ 2023-ի հոկտեմբերը ՄԱԿ-ի առաքելությունը հաղորդում էր, որ Լեռնային Ղարաբաղում «ոչ մի վնաս չի հասցվել մշակութային կամ կրոնական կառույցներին», իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են կոչ անել կառավարությանը՝ ապահովել կրոնական և մշակութային վայրերի պաշտպանությունը»,- նշում է USCIRF-ը։

Էմմա Չոբանյան