2023 թ-ի վերջին Հարավային Կովկասի երկրներից ամենամեծ պետական պարտքը կունենա Ադրբեջանը՝ 15․8 մլրդ դոլար, ապա Հայաստանը՝ մոտ 12.1 մլրդ դոլար և Վրաստանը՝ 11․6 մլրդ դոլար։ Սրանք պետական բյուջեներում նախանշված ցուցանիշներն են։ Այդուհանդերձ, պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ ամենավատ դիրքում Հայաստանն է։ ՀՀ-ի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի կեսից ավելին՝ 50․1 %։ Վրաստանի դեպքում այս ցուցանիշը 40.6 % է, …

