Բռնարարն ազատության մեջ է․ 5 տարի 4 ամիս՝ 7 տարվա փոխարեն

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Factor.amգրել էր, որ կնոջը և նրա հարազատներին ծեծելու համար տղամարդը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն բռնարարը բողոքարկել էր դատավճիռը՝ այդպիսով թույլ չտալով, որպեսզի այն մտնի օրինական ուժի մեջ և լրանա հոդվածներից մեկի վաղեմության ժամկետը։ Վերաքննիչ դատարանը, թեև մերժել էր տղամարդու բողոքը, սակայն հոդվածներից մեկի ժամկետը լրանալու հիմքով ազատարզկման ժամկետը կրճատվել է, և վերջնարդյունքում տղամարդն ազատազրկված է եղել 5 տարի 4 ամիս՝ 7 տարվա փոխարեն։

Ազատազրկման ժամկետը վերջերս է լրացել, բռնարարն ազատության մեջ է, ու թեև հաշվառման է վերցված ոստիկանությունում, արդեն փորձել է կապվել նախկին կնոջ հետ։ Վերջինս Factor.am-ին հայտնեց, որ նախկին ամուսինը հանդիպել է երեխաների հետ, հետաքրքրվել է, թե ինչով է հիմա մայրը զբաղվում, որտեղ է աշխատում։ Մի անգամ էլ երեխային խնդրել է հեռախոսը փոխանցել մորը, որպեսզի խոսի հետ, կինն ասել է, որ ինքը չի ցանկանում որևէ շփում նախկին ամուսնու հետ։ «Ես միշտ զգոն եմ, որովհետև ինքը չի փոխվի, երբեք չես իմանա, թե ինչ կա իր մտքին»,- ասաց նախկինում ընտանեկան բռնությունից տուժած կինը։

Իրավապաշտպանները դեռ անցած տարի էին բարձրաձայնում վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրի վերաբերյալ։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հրապարակած «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում նշվում է, որ ընտանեկան բռնության մշտադիտարկված գործերի 50 տոկոսի դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան սահմանում է, որ կանանց նկատմամբ բռնության գործերով նախաքննական ու դատական վարույթները պետք է իրականացվեն առանց անհարկի ձգձգումների։ Եվրոպայի խորհրդի չափանիշներով՝ ընդհանուր պատշաճ գործելակերպը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ գործերով արագացված դատաքննություն կիրառումն է՝ արագացված դատաքննություն իրականացնող և մասնագիտացված դատարանների միջոցով:

Հայաստանում, սակայն, ինչպես մյուս քրեական գործերը, այդպես էլ կանանց նկատմամբ բռնության գործերը ձգձգվում են թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլում։ Հայաստանում նաև չկան ընտանեկան բռնության գործերով մասնագիտացված դատարաններ կամ դատավորներ։ Իսկ գործերի քննության երկար տևողության պատճառներն առանձնացված են «Իրավունքի ուժ» ՀԿ-ի հրապարակած ձեռնարկում։

Դատարանների ծանրաբեռնվածությունը․ նույն գործով երկու նիստերի միջև ընկած միջակայքը մշտադիտարկված գործերով միջինում կազմել է ավելի քան 47 օր, որի պատճառով գործի քննությունը հաճախ տարիներ է տևում։ Դատական նիստերի միջև երկարատև միջակայքերը դատավորները հիմնականում բացատրում են իրենց ծանրաբեռնվածությամբ, երբեմն էլ պատճառ է լինում դատավորների արձակուրդի կամ գործուղման օրերի հետ համընկնումը։

Դատավարության մասնակիցների բացակայությունը․ 2021-2022 թվականներին մշտադիտարկված դատական նիստերից շատերը պարզապես չեն կայացել՝ դատավարության մասնակիցների բացակայության պատճառով, ընդ որում՝ մշտադիտարկված գործերով ամենից շատ բացակայել են մեղադրող դատախազները։

Դատական նիստի կարճ տևողությունը․ մշտադիտարկված դատական նիստերի միջին տևողությունը ընդամենը 25-50 րոպե է եղել։ Այդ ժամանակահատվածում հաճախ հնարավոր չի եղել առարկայական ու բովանդակալից դատաքննություն իրականացնել։

Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ավելի երկար ժամկետներ են սահմանվել։

Մասնավորապես, 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի համար՝ նախկին 2 տարվա փոխարեն, 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի համար՝ նախկին 5-ի փոխարեն, 15 տարի՝ ծանր հանցանքի համար՝ նախկին 10-ի փոխարեն և 20 տարի՝ առանձնապես ծանր հանցանքի համար՝ նախկին 15-ի փոխարեն։

Սրանով գուցե լուծվի վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդման դադարեցման խնդիրը, սակայն ընտանեկան բռնության գործերի երկարատև քննությունը մի շարք այլ խնդիրների է հանգեցնում՝ ֆիզիկական բռնության կրկնության հավանականություն, կնոջ, հաճախ նաև երեխաների նկատմամբ հոգեբանական բռնության կիրառում, ֆինանսական խնդիրներ և այլն։

Արման Ղարիբյան