Արցախի օպերատիվ շտաբը Հայաստանում իրազեկման ակցիաներ է անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև։ Մի քանի հարյուր քաղաքացիներ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման խոսափողն էին դարձել Երևանում՝ միջազգային կառույցներին իրազեկելով Արցախում տիրող օրհասական իրավիճակի մասին և պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Ես սխալ եմ համարում այն մոտեցումը, որն ուզում են …