ԲԴԽ անդամները հանդիպել են Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Նաիրա Հովսեփյանը, Քրիստինե Մկոյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն ընդունել են աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին՝ Հարավարևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդին և հայաստանյան ծրագրերի համակարգող Նարինե Թումասյանին․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները զրուցակիցներին ներկայացրել են դատական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած բարեփոխումները, հատկապես, կարևորելով դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որն էականորեն նպաստելու է երկրում արդարադատության որակի բարձրացմանը:

ԲԴԽ անդամները նշել են, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և օգնելու է դատավորին արդարացիորեն գնահատել ըստ իր կատարած աշխատանքի:

Հյուրերին է ներկայացվել նաև վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանում ձևավորված նոր գործիքակազմերը՝ Հակակոռուպցիոն եռաստիճան մասնագիտացված դատարանի հիմնումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը նոր դատավորների նշանակման հարցում, որն ինքնին զտիչ դեր ունի և կանխարգելում է բարեվարքության չափանիշներին չհամապատասխանող անձանց մուտքը դատական համակարգ։

Անդրադարձ է կատարվել նաև դատարաններ-հանրություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծվելիք հանրային կապերի պատասխանատուների ցանցին, հյուրերը ողջունել են նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերել գաղափարի կյանքի կոչման գործում։

Ի թիվս այլնի քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից զրույցի համար և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակական դարձնելու հանդիպումները: