Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Արցախում ադրբեջանական հարձակումից և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո պաշտոնական Մոսկվան շարունակում է պնդել, թե իրենց խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը։ Ռուսական դիվանագիտական ծառայության ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում այսօր հրապարակած հոդվածում չի մանրամասնում, թե ինչ ձևաչափով է պատկերացնում խաղաղապահների գործառույթները, իսկ որ …

