Էրդողանը Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին սպառազինության մատակարարումը սադրանք է որակել

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության զարգացման առնչությամբ։

«Այն, ինչ անում է Ֆրանսիան, ուղղակի սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, հակառակը՝ վատություն է անում։ Որպես Ֆրանսիա՝ նրանք նախկինում բազմաթիվ անգամ աջակցություն են ցուցաբերել Հայաստանին։ Իսկ ի՞նչ արդյունք են ստացել․ ոչ մի։ Ֆրանսիան Մինսկի եռյակի մաս է կազմում։ Գործն ավարտված է, և մինչ իրավիճակն այսպիսին է, նա կրկին սադրում է Հայաստանին։ Ի՞նչ կլինի, եթե ուղարկեք զրահափոխադրիչներ։ Հնարավոր չէ արդյունք ստանալ, Ղարաբաղի ելքն ակնհայտ է։ Հիմա այդ ռազմական մեքենաներն ուղարկում ենք, և ի՞նչ կստանաք։ Ադրբեջանի ձեռքն են ընկել նախկինում Հայաստան ուղարկված տանկերը, թնդանոթներն ու ինքնաձիգները։ Փաստ չէ, որ նրանք ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի խաբում են Հայաստանին»,- ասել է Էրդողանը, հաղորդում է TRT Haber-ը։

Նա նշել է, թե «Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն և չդիմեն սադրանքների»։

«Հայաստանին ձեռնտու կլինի օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել ապակողմնորոշող երկրների ծուղակը։ Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, որոնք զենք են տալիս, շուտով միայնակ կթողնեն Հայաստանին»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր մտահոգություն հայտնել Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության կապակցությամբ։

Էմմա Չոբանյան