Ալիևին մտահոգում է ՀՀ-ի հետ Հնդկաստանի և Ֆրանսիայի ռազմական համագործակցությունը

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ Հայաստանի ռազմական համագործակցության կապակացությամբ։

«Հայաստանին զինելով՝ Ֆրանսիան և Հնդկաստանը, ինչպես ասում են, կրակի վրա յուղ են լցնում ու Հայաստանում անիրատեսական կարծիք են կազմում։ Հայաստանը կարող է մտածել, որ կարող է «օկուպացնել» Լեռնային Ղարաբաղը՝ օգտագործելով այդ զենքերը։ Այս զենքի որակի մասին դեռ չեմ խոսում։ Նույնիսկ ժամանակակից զենքի դեպքում դա անհնար է, որովհետև պատերազմի ելքը որոշվում է մարդկանց և նրանց ոգու շնորհիվ։ Նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին»,-հայտարարել է Ալիևը։

Նա սպառնացել է, որ եթե «Ադրբեջանի համար վտանգավոր ենթակառուցվածք ստեղծվի, ապա քայլեր կձեռնարկվեն»։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ չի ծրագրում։

«Մենք Հայաստանի տարածքն օկուպացնելու նպատակ չունենք։ Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ ցանկացած տեսանկյունից դա մեծ խնդիր չէ Ադրբեջանի համար։ Մենք դա չենք ուզում»,- ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան