ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առևտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն և հաջողված փորձը: …

