Թուրքիան հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը կարող է քվեարկության ուղարկել

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը կարող է հաջորդ շաբաթ ուղարկվել խորհրդարանական քվեարկության։ Այս մասին Middle East Eye-ի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Նա ասել է, որ հանձնաժողովը կարող է հավաքվել՝ քննարկելու արձանագրությունը, նաև կարող է այն հաստատել՝ որպես «բարի կամքի ժեստ»:

Պատգամավորը հավելել է, որ Անկարան դեռևս ավելին է ակնկալում Ստոկհոլմից «ահաբեկչության դեմ պայքարում», հատկապես՝ կապված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների և նրա կողմնակիցների նկատմամբ ճնշումների հետ։

«Մենք հասկանում ենք, որ Շվեդիան մի քանի օրենսդրական փոփոխություններ է կատարել և որոշակի կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Սակայն մենք պետք է ապահովենք ահաբեկչության ֆինանսավորման և հավաքագրման դեպքերի ավելի խիստ կիրարկում»,- ասել է Օքթայը։

Նա նշել է, որ մյուս կողմից որոշ շարժում է սպասվում՝ նախքան խորհրդարանում վերջնական քվեարկությունը։

Այս շաբաթ MEE-ի հետ զրույցում արևմտյան դիվանագետներն ասել էին, որ ակնկալում են, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները մինչև նոր տարի կամ շուտով:

«Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը, կարծես, լավ է անցել»,- ասել էր արևմտյան դիվանագետներից մեկը:

Էմմա Չոբանյան