Անհիմն մեղադրանքներ են․Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել լրագրողներին ու ընդդիմադիրների ազատ արձակելու ԵՄ կոչին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ հայտարարությանը, որը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել կալանավորված լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին ու ընդդիմադիր գործիչներին։

Պաշտոնական Բաքուն Բրյուսելի այս հայտարարություը համարում է միջամտություն երկրի ներքին գործերին։

«Մենք կտրականապես մերժում ենք Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների կալանավորման վերաբերյալ Եվրամիության անհիմն մեղադրանքները», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, թե Բաքուն «նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները» համարում է «Ադրբեջանում դատական ​​համակարգի անկախությանը միջամտելու փորձ»։

«Միջամտությունը հետաքննության ընթացքին անընդունելի է, իսկ դատական ​​գործընթացին միջամտությունը հակասում է օրենքի գերակայության սկզբունքին», – նշել է նա։

Հաջիզադեն իր արձագանքում հիշատակել է նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունները, պնդելով՝ թե,իբր, «ԵՄ-ի անտարբերությունը Հայաստանում հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման, քաղաքական հալածանքների հետևանքով ձերբակալված մարդկանց բանտերում մահերի, ինչպես նաև քաղաքական գործիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ հալածանքների նկատմամբ, երկակի ստանդարտների օրինակ է»։

Բացի այդ նա ԵՄ-ին կոչ է արել  «Ադրբեջանի դեմ նման անհիմն հայտարարություններ անելու փոխարեն կենտրոնանալ ԵՄ անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա», եվրոպական կառույցներում կոռուպցիայի փաստերի, ԵՄ երկրներում բարեփոխումներից դժգոհ բնակչության բողոքի վրա։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսում է Եվրոպական կառույցներում կոռուպցիայի մասին, այն դեպքում միջազգային լրագրողական հետաքննությունները բացահայտել են բազմաթիվ դեպքեր հենց Բաքվի կողմից եվրոպական պաշտոնյաների կաշառելու դեպքերի մասին։

«Վերոնշյալի ֆոնին մենք ԵՄ-ի կողմից նման կողմնակալ և անարդար հայտարարությունները համարում ենք միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Այս անհիմն պնդումները հարվածում են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին»,-ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել ընդդիմադիրների, լրագրողների ու քաղհասարակության ներկայացուցիչների դեմ։ Վերջին մեկ ամսում առնվազն 8 լրագրող է կալանավորվել։

Էմմա Չոբանյան