ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին, ընդդիմադիրներին ու ակտիվիստներին

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

ԵՄ-ն իր մտահոգություն է հայտնում Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների, ընդդիմադիրների վերջին կալանավորումների վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության  խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարևոր տարրերն են:

«Այս համատեքստում լրագրողներ Ուլվի Հասանլիի, Սևինջ Վաքըֆքըզիի, Մուհամմադ Կեկալովի, Ազիզ Օրուջովի, Ռուֆաթ Մուրադլիի, Նարգիզ Աբսալամովայի, Թեյմուր Քերիմովի, Իբրահիմ Հումբատովի, ինչպես նաև Հաֆիզ Բաբալիի վերջին կամայական կալանավորումները լուրջ մտահոգություններ են առաջացնում անկախ լրագրության նեղացման և սահմանափակումների վերաբերյալ, որը հակասում է  Ադրբեջանի միջազգային պարտավորություններին։ Եվրամիությունը նաև ափսոսում է իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևի և քաղաքական ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յագուբլուի կալանավորման, ինչպես նաև գիտնական և քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի և քաղաքացիական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի նախնական կալանքը երկարացնելու որոշման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Բրյուսելը Բաքվին կոչ է անում նրանց ազատ արձակել։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար բանտարկվածներին և ազատ ու անարգել տարածք ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։ Եվրամիությունը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելուն»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել ընդդիմադիրների, լրագրողների ու քաղհասարակության ներկայացուցիչների դեմ։ Վերջին մեկ ամսում առնվազն 8 լրագրող է կալանավորվել։