Օրբանն ընդունել է Զելենսկիի հրավերը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկը։ Ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր սա կլինի երկու առաջնորդների առաջին լիարժեք բանակցությունները, գրում է Euronews-ը։
Ինչպես Օրբանն ասել է Բուդապեշտում իր տարեկան մամուլի ասուլիսում, ինքը և Ուկրաինայի առաջնորդը մի քանի խոսք են փոխանակել դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի երդմնակալության արարողության շրջանակում։ Մասնավորապես, Վլադիմիր Զելենսկին առաջարկել է քննարկել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։

«Եթե մենք ուզում ենք գումար հատկացնել Ուկրաինային, առաջին հերթին, եկեք դա չհատկացնենք հինգ տարով, քանի որ մենք պատկերացում չունենք, թե ինչ կլինի վեց ամսից: Այնպես որ, եկեք խելամիտ ժամկետ սահմանենք: Երկրորդ․ մենք պետք է նայենք Միացյալ Նահանգների  աջակցության չափը։ Երրորդ առաջարկը․ եթե անգամ փող ենք տալիս, ընդհանուր բյուջեից չպետք է հատկացնենք։ Եվ վերջապես, սա չպետք է լինի ընդհանուր որոշում»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր Ուկրաինային 50 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի հատկացումը։ Ասուլիսում Վիկտոր Օրբանը կրկին ընդգծել է, որ միջոցները պետք է հատկացնեն Կիևին օգնել ցանկացող երկրները, այլ ոչ թե Բրյուսելը ԵՄ բյուջեից։ Դրանում Հունգարիայի համաձայնությունը փնտրելով՝ ԵՄ-ն «գործնականում շանտաժի է ենթարկում» Բուդապեշտին, ասել էր նա։