1 տարվա ընթացքում 7 դատավորի լիազորություն է դադարեցվել. ԱՆ-ն միջնորդում է, ԲԴԽ-ն՝ բավարարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը մեկն է այն յոթ դատավորներից, որի լիազորությունները դադարեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ։ Խորհուրդը պատճառաբանել էր, թե Հարությունյանը վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը։ Նախկին դատավորի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը, այնինչ,  այդ գործը մեկ բառով է բնորոշում՝ «խայտառակություն»։

12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի դեմ վարույթ հարուցելու հիմքը Արդարադատության նախարարության ու Բարձրագույն դատական խորհրդի մասով տված հարցազրույց էր։ Հարությունյանի հայտարարությունները բավականին վրդովեցրել էին Արդարադատության նախարարությանը և Բարձրագույն դատական խորհրդին, ինչի վկայությունը ոչ միայն ընտրված ամենախիստ՝ լիազորությունների դադարեցման մասին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումն էր, այլև դրա մասով շտապողականությունը։ Հարցը Խորհուրդը քննեց երկու շաբաթում դռնփակ՝ վերջին նիստերին թույլ չտալով անգամ մասնակցել Հարությունյանին և նրա ներկայացուցիչներին։

Հարությունյանը միակը չէ, ում լիազորությունները դադարեցվեցին Խորհրդին քննադատելու համար։ Փետրվարին ԲԴԽ-ն քննեց Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը և ընտրեց ամենախիստ պատիժը։ Ինչպես Հարությունյանի, այնպես էլ Նախշքարյանի դեպքում ԲԴԽ միջնորդություն էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը։ 

2023 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության նախարարությունից ստացել է 14 միջնորդություն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: 3 միջնորդություն էլ ստացվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդություն չի ներկայացրել։

Նախարարության ներկայացրած՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 14 միջնորդությունից մերժվել է 4-ը: Մեկն էլ մերժվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդություններից:

Իրավական համայնքը դեռևս շարունակում է քննարկել Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գրառումը, որով հայտարարում էր, թե Հայաստանում վեթինգը 80 տոկոսով իրականացված է։ ԲԴԽ նախագահը որպես հիմնավորում մատնանշում էր այն, որ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո:

Իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանն էլ ակնարկում է այս տարեսկզբին հատուկ կամ հեշտացված կարգով դատավորների նշանակման մասին։ Ըստ Հարությունյանի՝ այս կարգի առաջացրած խնդիրները հետո են իրենց դառը պտուղները տալու։

Թե ինչ արդյունք կտա այս կամ այն հիմքով դատավորների լիազորությունների դադարեցումը, ցույց կտա ժամանակը։ Այնուամենայնիվ, մտահոգիչ է շարունակում մնալ այն որ տարեցտարի աճում են հատկապես Արդարադատության նախարարության կողմից ներկայացվող միջնորդությունների թիվը․ նախորդ տարի ԲԴԽ ստացել էր 28 միջնորդություն, որից միայն 21-ը՝ Արդարադատության նախարարի կողմից: 2022 թ․-ին դադարեցվել էր 3 դատավորի լիազորություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան