Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացմանը։ «Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրել է Հռոմի կանոնադրությունը և անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ Բրավո՛ Հայաստանի պատգամավորներին՝ այս համարձակ քվեարկության համար։ Ոչ մի վիրավորանք Մոսկվային, սա կարևոր քայլ է հայկական ժողովրդավարության համար։ Մենք կիսում …

