Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Մասնավորապես, ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ մարմինների գործունեության հիմնական ուղղություններին, կառավարման սխեմային, կառուցվածքներին: Քննարկվել են նաև Ներքին գործերի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ների գործունեությանը …

