Ով է մեղավոր երկու սպայի մահվան համար. իշխանությունը պնդում է` բանակում աննախադեպ բարեփոխում են արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
Բոլորը

Բանակում մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել։ Երեկ առավոտյան պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, երեկոյան նախարարությունը հայտնեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։ Factor TV-ի տեղեկություններով՝ մահվան դեպքերը տեղի են ունեցել նույն զորամիավորման տարբեր զորամասերում․ մեկը՝ Սոթքի, մյուսը՝ Ախպրաձորի։

23-ամյա Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր, ամուսնացած չէր։ Սպան շուրջ կես տարի առաջ էր Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել: Ըստ Քննչական կոմիտեի՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է, նախնական տվյալներով, մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից՝ ինքնաձիգից արձակված կրակահերթից։ Սպանության հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սպան և ժամկետային զինծառայողը վերջին շրջանում լարված հարաբերություններ, անգամ վեճեր են ունեցել:

Ոսկեվազի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը Factor TV-ին փոխանցեց, որ սպանված Կարապետյանը կոնֆլիկտային անձնավորություն չի եղել, ընտանիքի հետ էլ վերջին հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից չի դժգոհել։

Ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր՝ 29 տարեկան, ամուսնացած, ուներ 2 անչափահաս երեխա՝ Factor TV-ին փոխանցեց Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ զորամասի կրակային դիրքում հայտնաբերված զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից՝ կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հարցաքննվել են վկաներ։

Եթե Կարեն Կարապետյանի մահվան պատճառը, ոչ պաշտոնական տվյալներով, ծառայակցի հետ ունեցած միջանձնային խնդիրներն են, ապա Միքայել Դանիելյանը, Factor TV-ի տեղեկություններով, անձնական և ընտանեկան խնդիրներ է ունեցել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը նկատում է՝ առաջին դեպքը չէ, որ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում մեկ օրվա ընթացքում երկու զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում, և այդ դեպքերից հետո պատշաճ քննություն չի իրականացվում, ԶՈւ-ում էլ խորքային բարեփոխումներ տեղի չեն ունենում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, մինչդեռ, պնդում է, թե բանակում նման ծավալի աննախադեպ բարեփոխումներ երբևէ չեն եղել։

Միայն 2023 թվականի ընթացքում, ըստ ՀՔԱՎ գրասենյակի ուսումնասիրության, խաղաղ պայմաններում ԶՈւ-ում մահվան 55 դեպք է արձանագրվել, որից 9 դեպք որակվել է ինքնասպանություն, 3-ը՝ սպանություն։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը խոսում է զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների մասին: Նախարար Սուրեն Պապիկյանը պարբերաբար հանձնարարականներ է տալիս՝ արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները։ Այսօր էլ նրա առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն է այցելել հանրապետության արևելյան սահմանագոտի։ Նազելի Մովսեսյանի պնդմամբ՝ այցերն ու հանձնարարականներն օգուտ չեն տալիս, քանի որ վերահսկողություն չկա։

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերություններն արմատախիլ անելու համար միայն ցանկությունը բավարար չէ, նախ հստակ մոտեցում է անհրաժեշտ։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խիստ մտահոգիչ է համարում միջադեպը, բայց, միևնույն ժամանակ, չի կարծում, թե նույն օրում երկու զինծառայողի մահվան դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա։

Քոչարյանի դիտարկմամբ՝ պաշտոնանկություններ պիտի լինեն միայն քննությունից հետո, երբ պարզվի, թե ով է մեղավորը, այնինչ 15 զինվորի կյանք խլած Ազատի ողբերգական դեպքից ընդամենը ժամեր անց մի շարք պաշտոնանկություններ եղան։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ այս ամենի պատճառն իշխանությունների վարած քաղաքականությունն է, բայց և սխալ մոտեցում է նման դեպքերից հետո առանց պատշաճ քննության պաշտոնանկություններ անելը։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով էլ՝ բանակում նման դեպքերը հնարավոր չէ ամբողջովին բացառել։ Պնդում է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների ծավալը ԶՈւ-ում տարեցտարի նվազում են։

Մահացած զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից հետո մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ՝ հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ ասվում է հաղորդագրությունում:

Ի դեպ, 2018 թվականի հունվարի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ զինված ուժերում 2 մարդկային կորուստը սարսափելի է, և թույլ չեն տա, որ այդ դեպքերն ուղղակիորեն դառնան լրահոսի վերնագրեր, քանի որ ամեն զոհի հետևում կան կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան