Թուրքական պետական Անադոլու գործակալության պնդմամբ՝ ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայի Հասաքա նահանգի հյուսիսարևելյան հատվածում YPG-ի (PKK-ի սիրիական թև) «ահաբեկիչների» հետ համատեղ վարժանքներ են անցկացրել։ Լրատվականը, հղում անելով տեղի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, գրում է, որ օգոստոսի 15-17-ը Ղամիշլիի շրջանում ԱՄՆ-ի զինվորականների և PKK/YPG-ի տասնյակ զինյալների մասնակցությամբ զորավարժություն է անցկացվել։ Թուրքական պաշտոնական լրատվականի պնդմամբ՝ համատեղ վարժանքներում ներգրավվել են հակաօդային …