Դեմիրթաշն Էրդողանին ու ազգայնական գործիչներին կոչ է արել քննարկել քրդերի համար «ժողովրդավարական ինքնավարության» հարցը

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Թուրքիայի քրդերի բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կոչ է արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ազգայնական կուսակցության առաջնորդներին ուղիղ եթերում քննարկել քրդական փոքրամասնությանը «ժողովրդավարական ինքնավարություն տրամադրելու հարցը», գրում է Turkish Minute-ը։

Դեմիրթաշն իր կոչն ուղղել է Էրդողանին, ինչպես նաև Թուրքիայի ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին, ազգայնական ընդդիմադիր İYİ (Լավ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին և այլ ազգայնական կուսակցությունների ղեկավարների։

«Թող պայմանները հավասար լինեն։ Եկեք պաշտպանենք մեր գաղափարները, և թող ասեն այն, ինչ ուզում են։ Գրազ կգամ, որ հեռուստահաղորդման վերջում նրանք շատ լավ կհասկանան, թե ինչ է ժողովրդավարական ինքնավարությունը»,- ասել է Դեմիրթաշը։

Նա նաև յոթ առաջարկ է ներկայացրել քրդական հարցը լուծելու համար, որը վերաբերում է երկրի քուրդ բնակչության կողմից հավասար իրավունքների պահանջին և ճանաչման համար նրանց պայքարին:

Առաջարկները ներառում են զինված հակամարտության դադարեցման ապահովումը համապատասխան զրուցակիցների հետ բանակցությունների միջոցով, բոլոր իրավական և վարչական խոչընդոտների վերացում ժողովրդավարական քաղաքականության առաջ, քրդերին իրենց մայրենի լեզվով, պատմությամբ և մշակույթով ժողովուրդ ճանաչում, քրդական հարցի հետևանքներից բխող քրեական գործերի կարճում։

Նշենք, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) նախկին համանախագահ Դեմիրթաշը բանտում է 2016 թվականից։ Նա հայտարարությունը հնչեցրել է Քոբանիի գործով վերջին լսումների ժամանակ, որը հանգեցրել է տասնյակ քուրդ քաղաքական գործիչների բանտարկության, իբր, 2014 թվականին հիմնականում քրդերով բնակեցված հարավարևելյան նահանգներում մի շարք բողոքի ցույցեր հրահրելու համար՝ ի պատասխան սիրիացի քրդերի ու ԻԼԻՊ-ի միջև բախումների:

2014-ի ցույցերը բռնկվել էին այն ժամանակ, երբ ԻԼԻՊ-ի զինյալները պաշարել էին սիրիական Քոբանի քաղաքը, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում: Թուրքական բանակի անգործության պայմաններում ԻԼԻՊ-ի հարձակման դեմ ցույցերի ժամանակ 37 մարդ է զոհվել։

Էմմա Չոբանյան