Նոյեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ մեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել բաժնի քրեական հետախույզներն ու փրկարարներ: Պարզվել է, որ այրվում է մասիսցի 36-ամյա տղամարդու «Հոնդա Ակորդը»․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների …

