Ութ սեյսմիկ կայան է տեղադրվել ՀՀ մարզերում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել են սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանց և հաշվողական կենտրոն «Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի շրջանակում։ Տեղադրվել է 8 սեյսմիկ կայան Սյունիքի մարզի Աղվանի, Կոտայքի մարզի Արզական, Արմավիրի մարզի Լեռնագոգ, Լոռու մարզի Շամուտ, Գեղարքունիքի մարզի Թթուջուր, Շիրակի մարզի Զարիշատ, Վայոց ձորի մարզի Խաչիկ և Սևաժայռ բնակավայրերում․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Մշտադիտարկման ցանցի ներկայացումը և հաշվողական կենտրոնի բացումը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 20-ին։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանը նշեց, որ սեյսմաբանությունը Հայաստանի համար միշտ լինելու է առաջնային գիտական ուղղություն։ «Սեյսմաբանությունը մեկ երկրի խնդիր չէ, և այս ոլորտում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը և մասնակցությունը համապատասխան ծրագրերի իրականացմանը», – ասաց ակադեմիկոս Թավադյանը։

«Կովկասի և Միջին Ասիայի երկրներում հայկական թիմն առաջինն ավարտեց սեյսմիկ կայանների տեղադրումը և ցանցի ստեղծման աշխատանքները։ Նոր ցանցը ստեղծվել է Սեյսմաբանական միացյալ հետազոտական ինստիտուտների (IRIS) պահանջներին համապատասխան։ IRIS-ի հետ մեր ցանցը կատարում է տվյալների փոխանակում։ Ես վստահ եմ, որ այս նոր ցանցը կգեներացնի բարձր մակարդակի գիտական և կիրառական արդյունքներ, կնպաստի Հայաստանում սեյսմաբանության և հարակից գիտությունների դինամիկ զարգացմանը և սեյսմիկ վտանգի ադեկվատ գնահատմանը», – ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

«Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի ղեկավար Հեկտոր Բաբայանը ներկայացրեց սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանցի կառուցվածքը։ «Այս ցանցի հիմնական նպատակն է հավաքել գիտական տվյալներ, որոնք հետագայում կօգտագործվեն գիտական տարբեր ծրագրերի համար։ Այդ տվյալները բաց են, և բոլորը կարող են օգտվել դրանցից», – նշեց Հեկտոր Բաբայանը։

Սեյսմաբանության խմբի ղեկավար Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց ցանցի տվյալների օգտագործման հնարավորությունները Հայաստանի և տարածաշրջանի գիտատեխնիկական տարաբնույթ հիմնախնդիրների լուծման համար։ Նա նշեց, որ այն գիտական աշխատությունները, որոնք իրականացվել են SNECCA ծրագրի շրջանակներում, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում, 6 աշխատություն տպագրվել է միջազգային, իսկ 7-ը՝ տեղական պարբերականներում։ Հիմնվելով ցանցի տվյալների վրա՝ Հայաստանում 3 ասպիրանտ պաշտպանել է թեկնածուական, 5 ուսանող՝ մագիստրոսական աշխատանքներ, և մեկ ուսանող Թայվանի Սինիկայի ակադեմիայից իրականացրել է հետթեկնածուական (PostDoc) հետազոտություններ։

«Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի (US DOE) ֆինանսավորմամբ՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործընկերային նախագծի միջոցով։