Մերձավոր Արևելքը ցույց է տալիս աճող էսկալացիայի նշաններ Գազայի հատվածում տեղային պատերազմի թատերաբեմից դեպի հսկայական տարածաշրջանի այլ կետեր: Պաղեստինա-իսրայելական վերջին հակամարտության ալիքը նախ տարածվեց Լիբանանի հարավային շրջաններ, որտեղից շիաների իրանամետ «Հըզբոլլահ» շարժումն անցյալ տարվա հոկտեմբերից ներքաշվեց Իսրայելի պաշտպանության բանակի հետ ռազմական առճակատման մեջ սահմանից այն կողմ։ Այնուհետև այն բռնկվեց Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի տարածքում, …

