Հաստատվել է Ուկրաինայում ավելի քան 45 հազար ռուս զինվորականի մահ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բաց աղբյուրների հիման վրա BBC-ին և Mediazona-ին, կամավորների թիմի հետ միասին, հաջողվել է պարզել 45,123 ռուս զինվորականների անունները, ովքեր մահացել են ուկրաինական պատերազմում 2022 թվականի փետրվարից սկսած։ Նրանցից առնվազն 6,614-ը սպանվել է 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024-ի փետրվարը, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ ռուսական ստորաբաժանումներն առաջ էին շարժվում Ավդեևկայի մոտ և Դոնեցկի շրջանի հարևան շրջաններում։

Մահախոսականների վերլուծությունից պարզ է դառնում, որ Ավդեևկայի վրա հարձակման ժամանակ հիմնական բեռն ընկել է այն մարդկանց վրա, ովքեր բանակ են մտել «որպես քաղաքացիական անձ»՝ ռուսական գաղութների բանտարկյալները, կամավորները և մոբիլիզացվածները:

BBC-ն նշում է, որ 2023 թվականին գնահատված ռուսական կողմի ընդհանուր զոհերը կազմել են 27,906 մարդ, ինչը 57%-ով ավելի է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին տարվա հաստատված կորուստներից (16044 մարդ):

Մահացածների բացարձակ թվով առաջատարներն են Կրասնոդարի երկրամասը, Սվերդլովսկի մարզը, Բաշկորտոստանը և Չելյաբինսկի շրջանը։

Լրագրողներն իրենց հաշվարկներն իրականացնում են բաց աղբյուրների միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների և զոհերի հարազատների հաղորդումներից, ինչպես նաև գերեզմանատների տվյալների վերլուծության միջոցով: Կորուստների իրական թիվը, նրանց կարծիքով, կարող է առնվազն երկու անգամ ավելի բարձր լինել։

Միաժամանակ, Մոսկվան և Կիևը չեն բացահայտում ուկրաինական պատերազմում իրենց կորուստները՝ խոսելով միայն հակառակորդի կորուստների մասին, իսկ ռազմական հակամարտությունների մասնակիցները հակված են ուռճացնել իրենց հաջողությունները և նսեմացնել ձախողումները։