Թուրքական KAAN կործանիչն առաջին թռիչքն է կատարել
Քաղաքականություն
21.02.2024 | 17:11Թուրքական արտադրության հինգերորդ սերնդի KAAN կործանիչը, որը մշակվել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության կողմից՝ պաշտպանական արդյունաբերության վարչության համակարգմամբ, առաջին թռիչքն է կատարել։
TRT Haber-ի հաղորդմամբ՝ թռիչքը տեղի է ունեցել Մյուրթեդի օդանավակայանում։ KAAN-ն ունի 14 մետր թևերի բացվածք, 6 մետր բարձրություն և 21 մետր երկարություն: Սրահը նախատեսված է մեկ անձի համար։
Փորձնական թռիչքները նախատեսված էին դեկտեմբերի վերջին, սակայն հետաձգվել էին։