ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդն այսօր հավաքվելու է Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Օրակարգի առանցքային կետերն են Ուկրաինայում պատերազմն ու Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը։ Քննարկում է ծավալվելու նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ ԵՄ խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ կարծիքների փոխանակումից …

